Գերմանիայի մի շարք քաղաքներում կարանտինի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են. ТАСС

05:48 • 13.12.20

Գերմանիայի Ֆրանկֆուրտ և Դրեզդեն քաղաքներում հակահամաճարակային կարանտինի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել, չնայած վարակի տարածումը կանխելու հիմնավորմամբ դատարանների կողմից զանգվածային միջոցառումների անցկացումը արգելվել է:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Ֆրանկֆուրտի իշխանություններն արգելել են ակցիաների անցկացումն այն հիմնավորմամբ, թե 40 հազար ցուցարարները ողջամիտ կերպով անվտանգության կանոններ պահել չեն կարող:

Միաժամանակ, ի հակառակ բողոքի գործողությունների, կարանտինի սահմանման կողմնակիցներն են ակցիա իրականացրել, որին շուրջ 450 մարդ է մասնացել: 

Դրեզդենում բողոքի ակցիաները, չնայած տեղի իշխանությունների արգելքներին, ևս անցացվել են:

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում: