Ճապոնիայի արևմուտքում թռչնագրիպի նոր օջախ է հայտնաբերվել

11:17 • 13.12.20

Ճապոնիայի Շիգա պրեֆեկտուրայում թռչնագրիպ է նոր օջախ է հայտնաբերվել՝ ենթադրյալ բարձր պաթոգենությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ճապոնական «Կիոդո» գործակալությանը:

Սա արդեն տասներորդ պրեֆեկտուրան է Ճապոնիայում, որտեղ թռչնագրիպի պատճառով թռչուններ են վերացվելու: Նոյեմբերի սկզբից ի վեր, երբ հայտնաբերվել են առաջին դեպքերը, Ճապոնիայում սպանվել է 2 միլիոն հավ, ինչը առավելագույն թիվն է մեկ սեզոնի համար: Մինչ օրս թռչնագրիպի բռնկումներ են գրանցվել Կագավա, Ֆուկուոկա, Հյոգո, Միյազակի, Հիրոսիմա, Նառա, Օիտա, Վակայամա և Օկայամա պրեֆեկտուրաներում:

Գործակալության տվյալներով ՝ նախօրեին ավելի քան 50 սատկած հավ է հայտնաբերվել Հիգաշիոմի բնակավայրի ֆերմայում: Թռչնագրիպի թեստերը դրական պատասխան են տվել: Կասկածներ կան դրա բարձր պաթոգենության վերաբերյալ:

Ֆերմայում ոչնչացվելու է ավելի քան 11 հազար թռչուն: Ֆերմայի շրջակայքում 3 կիլոմետրանոց գոտում հավերի ու ձվերի տեղաշարժի համար կարանտին է մտցվել:

Սիգա պրեֆեկտուրայում, ֆերմայից 10 կիլոմետր շառավղով, որտեղ հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուս, կա ևս 6 թռչնաֆաբրիկա, որտեղ ընդհանուր առմամբ պահվում է շուրջ 58 հազար հավ: Ներկայումս մյուս ֆերմաներում թռչնագրիպի բռնկումների մասին տեղեկություններ չկան: