Ղրղզստանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահի 18 թեկնածուի
Ղրղզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է պետության ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցող նախագահի 18 թեկնածուի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ղրղզստանի ԿԸՀ մամուլի ծառայությանը:
Այս շաբաթվա սկզբին ԿԸՀ-ն հաստատել էր նախագահի 18 թեկնածուի ստորագրության ցուցակների ընդունումը: Նախագահի թեկնածուները դեկտեմբերի 3-ի կեսգիշերից առաջ պետք է ԿԸՀ ներկայացնեին ընտրողների առնվազն 30 հազար ստորագրություն: Ուղիղ 20 թեկնածու կարողացել էր հանձնել պահանջվող թվով ստորագրությունների ցուցակները: Երկու թեկնածուների ստորագրությունների ցուցակները անվավեր են ճանաչվել:
Ղրղզստանում նախագահական արտահերթ ընտրությունները ծրագրված է անցկացնել 2021 թվականի հունվարի 10-ին:










