Ամերիկյան Օլիմպիա քաղաքում կայացած բողոքի ակցիայի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքում դեկտեմբերի 12-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնցակիցների և հակառակորդների բախման ընթացքում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով NBC հեռուստաալիքին:
Հրաձգությունից հետո կասկածյալը բերման է ենթարկվել, հեռուստաալիքին տեղեկացրել է սերժանտ Դարեն Ռայթը: Տեղեկություններ չեն հաղորդվում այն մարդու վիճակի մասին, ում վրա կրակել են:
Ռայթը նշել է, որ ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ, և նրանցից ոմանք, կարծես, պատրաստ էին բռնության:
«Երկու կողմերն էլ իրենց խմբերում լավ զինված մարդիկ ունեն: Օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություններ են տեղի ունեցել»,– ասել է Ռայթը:
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ:










