Տեղեկությունները, թե Գեղարքունիքի մարզի Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ եղած դիրքերը զիջվել են թշնամուն, չեն համապատասխան իրականությանը. Գեղարքունիքի մարզպետ

00:01 • 14.12.20

Տեղեկությունները, թե Գեղարքունիքի մարզի Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ եղած դիրքերը զիջվել են թշնամուն, չեն համապատասխան իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում, մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։

Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները»,- նշել է Սանոսյանը։