«Նիկոլ, հեռացիր». Գյումրիում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում (տեսանյութեր)
12։28
Քաղաքացիները փակել են Գյումրի քաղաքի Հաղթանակի փողոցը: Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Նիկոլ Փաշինյանը, որը երկիրը հասցրել է կապիտուլյացիայի, չի կարող երկրում բերել միասնականություն, ներդաշնակության և չի կարող երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալ: Նա պետք է րոպե առաջ հեռանա: Ես այնքան եմ պայքարելու, մինչև երկրի վարչապետը հեռանա»,- ասաց անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկը:
Հետևելով ոստիկանության հորդորին՝ քաղաքացիները որոշ ժամանակ ճանապարհ փակելուց հետո այն բացեցին: Այժմ երթևեկությունը Գյումրու Հաղթանակ փողոցում վերականգնված է:
11։50
Քաղաքացիները Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա են անում Գյումրիում։ Նրանք վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։ Քաղաքացիների անհնազանդության ակցիաների շրջանակում պարբերաբար փակում են տարբեր փողոցներ։
Նշենք, որ լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Հայերին տարբեր հատվածներում։ Հիշեցնենք, որ այսօր Երևանում էլ տեղի կունենա նաև «արժանապատվության երթ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










