Սաուդյան Արաբիայի ափերի մոտ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել

10:59 • 14.12.20

Սաուդյան Արաբիայում ՝ Ջիդդա նավահանգստային քաղաքի ափին, նավի վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն` հղում տալով Առևտրային բեռնափոխադրումների համակարգման կազմակերպությանը:

«Կազմակերպությունը տեղյակ է ծովային բեռնատարի վրա տեղի ունեցած պայթյունի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Սկսվել է դեպքի հետաքննություն:

Միևնույն ժամանակ, ծովային անվտանգության ոլորտում մասնագիտացված ընկերության կայքը՝ Dryad Global-ը, նշում  է, որ պայթյունը կարող էր տեղի ունեցած լինել Դոմինիկյան Հանրապետությանը կամ Սաուդյան Արաբիային պատկանող նավերից մեկի վրա: