«Չեմ ծրագրում այժմ պատվաստվել կորոնավիրուսի դեմ». Թրամփ

12:11 • 14.12.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հիվանդացել Է COVID-19-ով, դեկտեմբերի 13-ին հայտարարել Է, որ առայժմ չի ծրագրում պատվաստում կատարել կորոնավիրուսի դեմ: Համապատասխան հաղորդարգությունը Միացյալ Նահանգների ղեկավարը հրապարակել Է իր թվիթերյան միկրոբլոգում, գրում է «Արմենպրես»-ը: 

«Սպիտակ տան աշխատակիցները պետք Է պատվաստանյութ ստանան փոքր-ինչ ավելի ուշ (երկրի բնակչության պատվաստման) ծրագրի շրջանակում, եթե դրա հատուկ անհրաժեշտությունը չկա: Ես խնդրեցի մտցնել այս ճշտումը: Ես չեմ ծրագրում (այժմ) պատվաստում անել, բայց անհամբերությամբ սպասում եմ հնարավորության անելու այն համապատասխան ժամանակ»,- գրել Է նա:

Ավելի վաղ Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրի (ԱԱԽ) մամուլի ծառայության ղեկավար Ջոն Էլիոթը հայտնել Է, որ «իշխանության բոլոր երեք ճյուղերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք պատվաստում կանցնեն ի կատարումն գործադիր իշխանության սահմանած կանոնակարգի:

Ինչպես պարզաբանել Է The Washington Post թերթը, դա նշանակում Է, որ, մասնավորապես, Սպիտակ տան աշխատակիցներն արդեն ամենամոտ ժամանակները կստանան պատվաստանյութը. ըստ Էության երկրի բնակչության խոցելի կատեգորիաների հետ միաժամանակ: Հրատարակության աղբյուրները պարզաբանել են, որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց COVID-19-ի դեմ պատվաստումն «անհրաժեշտ Է կառավարության գործունեության ապահովման համար»: