Ինդոնեզիայում ձերբակալվել են «Ալ-Քաիդա»-ի հետ կապված զինյալներ
Ինդոնեզիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ձերբակալվել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող զինյալ խմբավորման՝ «Ժեմաահ Իսլամիա»-ի հիմնական անդամներին՝ Բալի կղզում 2002 թվականին տեղի ունեցած ռմբակոծությունների կազմակերպիչ լինելու մեղադրանքով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Ժեմաահ Իսլամիա»-ի առաջնորդներից Զուլքարնաեն ձերբակալվել է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից, հայտնել է ոստիկանության մամուլի խոսնակ Ահմադ Ռամադհան: Ոստիկանական ուժերը դիմադրության չեն հանդիպել, նշել է նա:
Ենթադրվում է, որ Զուլքարնան մասնակցել է ահաբեկչական գործողության ժամանակ կիրառված ռումբերի պատրաստմանը և «Մարիոթ» հյուրանոցի՝ 2003 թվականին տեղի ուենցած ռմբակոծությանը:
Անվտանգության հարցերով փորձագետ Ստանիսլաուս Ռիանտան ասել է, որ Զուլքարնայի ձերբակալումը կարող է կամ թուլացնել «Ժեմաահ Իսլամիա»-ի գործողությունները կամ խթանել նրանց գործողությունները՝ իրենց գոյությունն ապացուցելու կամ վրեժ լուծելու նպատակով:










