Արարատ Միրզոյանը Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում:
Որպես այս քայլերի հաջողության կարեւորագույն գրավական՝ կողմերն ընդգծել են երկրում կայունության պահպանումը:
Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ:










