Սիրիացի վարձկանների վերջին խումբը հեռացել է Ադրբեջանից, թեև 240-ի ճակատագիրը դեռևս անհայտ է. SOHR
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանում վարձակններ այլևս չկան, քանի որ նրանց վերջին խմբերը վերադարձել են Սիրիա:
Ինչպես հայտնում է դիտորդական կենտրոնը, Ադրբեջան տեղափոխված վարձկաններից 240-ի ճակատագիրն անհայտ է: Տեղեկություն չկա՝ արդյոք նրանք մահացած են, թե ոչ:
Թուրքիայի կառավարության աջակցությամբ Ադրբեջան տեղափոխված վարձկանների թիվը կենտրոնի տվյալներով հասել էր 2580-ի, որոնցից 514-ը սպանվել են, մի քանիսն էլ՝ գերեվարվել:










