Ադրբեջանցիներն առաջ են եկել Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ և գյուղացիներից պահանջում են լքել տները

23:28 • 15.12.20

Ադրբեջանցիները Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ առաջ են եկել ու պահանջում են գյուղացիներից լքել իրենց տները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին նախագահի խոսնակ Յանա Ավանեսյանը։

«Բան չունե՞ք ասելու Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ օրերս բախումներ էին գրանցվել Հադրութի երկու գյուղերի՝ Հին Թաղերն ու Խծաբերդի ուղղությամբ, որոնք մինչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը հայկական կողմին էին մնացել։ Հին Թաղերն այժմ ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել։

Տեղեկություն էր տարածվել նաև, որ թշնամին շրջափակել է Շուշիի շրջանի Հին շեն գյուղը։