Թունիսը կդառնա 2-րդ աֆրիկյան պետությունը, որը Թուրքիայից անօդաչուներ կգնի. կնքվել է 80 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր

11:08 • 15.12.20

Թուրքական ԶԼՄ-ները կիրակի օրը հայտնել են, որ Թունիսի պաշտպանության նախարարությունը 80 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող կազմակերօության հետ՝ երեք Phoenix անօդաչու գնելու համար, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:

Թուրքական Haber Turk թերթը գրել է, որ համաձայնագիրը ներառում է թուրքական արտադրության ANKA-S երեք անօդաչու սարք, ցամաքային կառավարման երեք կայաններ և Թունիսի ռազմաօդային ուժերի 52 զինծառայողների վերապատրաստում:

Պարբերականը հաղորդել է, որ երկու կողմերը բոլոր հարցերի շուրջ համաձայնության են եկել անցյալ շաբաթվա վերջին ՝ շուրջ երկու տարվա բանակցություններից հետո:

Թունիսի կառավարության այս քայլը երկիրը դարձնում է Հյուսիսային Աֆրիկայի երկրորդ պետությունը, որը կգնի թուրքական անօդաչու թռչող սարքեր և Արաբական լիգայում առաջիններից մեկը, որ նման համագործակցության է գնում:

Թուրքական անօդաչու թռչող սարքերը մեծ հետաքրքրություն են առաջացրել մի շարք երկրներում՝ Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում ունեցած հաջողություններից հետո: Այս սարքերն առաջին անգամ օգտագործվել են Սիրիայում: