Հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում է տավուշցի Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր 2018 թ.-ից. Տավուշի մարզպետ
Անցած գիշեր, հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։
Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի, Ադրբեջանին փոխանցվել է 12 ադրբեջանցի, այդ թվում՝ Արցախում սպանության համար ցմահ դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:










