ԵԱՏՄ երկրները մտադիր են համաձայնագիր կնքել վարկային պատմությունների փոխանակման վերաբերյալ  

23:09 • 15.12.20

 

Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը ծրագրում են համաձայնություն կնքել վարկային պատմությունների փոխանակման մասին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հետևում է ՌԴ կառավարության՝ դեկտեմբերի 11-ին հրամանագրից:

«Հաստատել Ռուսաստանի ֆիննախարարության ներկայացրած, ՌԴ ԱԳՆ-ի, տնտեսական զարգացման նախարարության և Ռուսաստանի բանկի հետ համաձայնեցված համաձայնագրի նախագիծը ԵԱՏՄ շրջանակներում վարկային պատմությունների կազմում ընդգրկված տեղեկությունների փոխանակման կարգի մասին»,- ասվում է փաստաթղթում:

Վարկային հաշվետվությունը տրամադրվում է վարկային պատմության օգտատիրոջ հարցման պարագայում և ներառում է վարկային պատմության սուբյեկտի նույնականացման տվյալներ, ինչպես նաև նրա պարտավորությունների մասին տեղեկություն:

ՌԴ Ֆիննախից ավելի վաղ հայտնել էին, որ համաձայանգիրը հնարավորություն կտա ՌԴ քաղաքացիներին և իրավաբանական անձանց վարկեր ստանալ ԵԱՏՄ անդամ երկրներում, իսկ միության մյուս երկրների քաղաքացիներին՝ Ռուսաստանում: