Իրանը և «հնգյակը» դեկտեմբերի 16-ին կսկսեն նախապատրաստվել միջուկային գործարքի վերաբերյալ նախարարների հանդիպմանը. ՏԱՍՍ

17:16 • 15.12.20

Իրանի և «հնգյակի» երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Չինաստան) ներկայացուցիչները չորեքշաբթի օրը կքննարկեն նախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի  (JCPOA) իրականացման վերաբերյալ:

Այն կարող է անցկացվել մինչև 2020 թվականի վերջը՝ հեռավար ձևաչափով: Այս մասին երեքշաբթի օրը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

«Առցանց հանձնաժողովը կսկսի նախապատրաստվել նախարարների հանդիպմանը, որը ներկայումս նախատեսված է անցկացնել մինչև տարեվերջ», - ասել է աղբյուրը: