Ուկրաինան Թուրքիայից ԱԹՍ-ներ և ռազմանավեր կգնի
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը թուրքական ընկերությունների հետ ռազմանավեր և անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալ պայմանագրեր է կնքել՝ իր զինված ուժերի կարիքները բավարարելու նպատակով, հաղորդում է almasdarnews.com կայքը՝ հղում տալով Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությանը:
Պաշտպանության նախարարության մամուլի գրասենյակի հայտարարությունում ասվում է. «Այսօր Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը թուրքական ընկերությունների հետ պայմանագրեր է կնքել տեխնոլոգիաների փոխանցման և ռազմանավերի և գրոհային անօդաչու սարքերի արտադրության վերաբերյալ ՝ ուկրաինական զինված ուժերի կարիքները բավարարելու նպատակով»:
Պայմանագրերը ստրագրվել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրի գլխավորած թուրքական պատվիրակության Ուկրաինա այցի ընթացքում:
Հաղորդվում է, որ այս համագործակցությունը կնպաստի Ուկրաինայի ռազմածովային ուժերի մարտական կարողությունների բարձրացմանը, իսկ դա իր հերթին կնպաստի Սև ծովի և Ազովի շրջանների անվտանգության համակարգի բարելավմանը:










