Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի առաջ է. անհայրենիք իշխանությունը պետք է վերջ տա այս ամենին. Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ
Այսօր Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը կոչով դիմում է սյունեցիներին՝ ասելով, որ պետք է պայքարել այն դավաճանների դեմ, որոնք երկիրը հանձնում են հակառակորդին:
«Կոչ եմ անում սյունեցիներին, մասնավորապես՝ Գորիս համայնքի բնակիչներին միանալ մեզ ու պայքարել այս դավաճանների դեմ, ովքեր ժամ-ժամ հերթականությամբ թշնամուն են հանձնում մեր պապական հողերը։ Այսօր Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի առաջ է: Մեկ մարդու պես հավաքվեք այստեղ և փորձենք տեղ հասցնել անհայրենիք իշխանությանը, որ պետք է վերջ տա իր ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին և հրաժարվի այն ամենից, ինչն այս պահին իրականացվում է իրանց կողմից»:
Նա նշեց, որ որևէ հստակ պատասխան դեռ չեն լսել, ամեն ինչ տանում է նրան, որ մյուս տարածքների նման ամեն ինչ տրվելու է թուրքին, որին սյունեցիները չպետք է համաձայնեն:










