«Նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից. այնտեղ ամեն ինչ նորմալ է». իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյան
Հարգելի քաղաքացիներ, ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են, խաղապահներն էլ իրենց տեղում:
Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։
Ամեն ինչ կարգին է և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերպված էր։
Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում»,- գրել է Հովսեփյանը։










