«Նիկոլ, հողատու», «Նիկոլ, դավաճան». քաղաքացիները մետրոյում բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի մետրոպոլիտենից: Տեսանյութում քաղաքացիները բողոքի ակցիա են անում՝ բացականչելով՝ «Նիկոլ, դավաճան»:
Mediaport թելեգրամյան ալիքը ևս տեսանյութ է հրապարակել մետրոպոլիտենում անցկացվող բողոքի ակցիայից: Քաղաքացիները մետրոյի վագոնում բացականչում են՝ «Նիկոլ, հողատու»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։










