ԱՄՆ դեղորայքի վարչությունը, չնայած Թրամփի հայտարարությանը, դեռևս հավանություն չի տվել Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին․ CNBC

22:33 • 18.12.20

ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչությունը (FDA) դեռևս հավանություն չի տվել Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին, չնայած գործող նախագահ Դոնալդ Թրամփի`այսօր արված թվիթերյան գրառմանը, որում նշվում է, որ վարչության «ճնշող մեծամասնությունը հավանություն է տվել պատվաստանյութին», և կսկսի անմիջապես տարածել դրանք, հաղորդում է CNBC-ին։

FDA-ն չի մեկնաբանել Թրամփի թվիթերյան գրառումը, փոխարենը հիշեցրել է FDA-ի հանձնակատար Սթիվեն Հանի՝ հինգշաբթի երեկոյան արված հայտարարությունն այն մասին, որ Սննդամթերքի և դեղորայքի վարչությունը դեռևս ուսումնասիրում է տվյալները և «արագ կաշխատի Moderna պատվաստանյութն օգտագործելու թույլտվություն տրամադրելու ուղղությամբ»։

FDA-ի ներկայացուցչի՝ հինգշաբթի արված հայտարարությունն «արդիական է», Թրամփի գրառումից հետո CNBC-ին հայտարարել է FDA-ի մամուլի քարտուղար Մայքլ Ֆելբերբաումը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ «ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչության ճնշող մեծամասնությունը հավանություն է տվել Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին, և անմիջապես կսկսի դրանց բաշխումը»։

Հիշեցնենք, որ օրերս փորձագետների կոմիտեն FDA բժշկական կարգավորիչին հանձնարարել Էր ԱՄՆ-ում օգտագործել COVID-19-ի դեմ hայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna-ի արտադրության պատվաստանյութը: Ինչպես սպասվում է Moderna-ի պատվաստանյութը կարող Է ԱՄՆ-ում հավանության արժանանալ մոտակա օրերին։