Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում խոցել է հութիների արձակած բալիստիկ հրթիռը
Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հայտարարել է, որ հինգշաբթի օրը հութիական «Անսարալլահ» շարժման ուժերը բալիստիկ հրթիռ են արձակել Սանաայի նահանգապետարանից՝ դեպի Սաուդյան Արաբիայի սահման, հայտնում է almasdarnews.com լրատվական կայքը:
«Այսօր առավոտյան հութիները բալիստիկ հրթիռ արձակեցին Սանաայի նահանգապետարանից՝ գործարկման վայրում քաղաքացիական կառույցներ օգտագործելով, և այն վայրէջք կատարեց Եմենի Սաադայի նահանգապետարանում՝ իր գործարկումից 158 կմ հեռավորության վրա»,- ասել է արաբական կոալիցիոն ուժերի մամուլի խոսնակ Թյուրքի Ալ-Մալիքին:
Մալիքին շեշտել է, որ հութիների զինված խմբավորումը շարունակում է խախտել միջազգային մարդասիրական օրենսդրությունը՝ բալիստիկ հրթիռներ արձակելով և թիրախավորելով խաղաղ բնակակավայրերը:
«Կոալիցիոն ուժերի ղեկավարությունը շարունակում է խիստ և զսպող միջոցներ ձեռնարկել՝ չեզոքացնելու և ոչնչացնելու հրթիռները՝ Եմենի ներսում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը պաշտպանելու համար»,- հավելել է մամուլի խոսնակը:
«Անսարալլահ» շարժումը չի մեկնաբանել այս միջադեպը:










