Հնդկաստանն ավելի քան 3,5 մլրդ դոլար է հատկացրել նոր սպառազինությունների գնման համար
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը 280 միլիարդ ռուփի (ավելի քան 3,5 միլիարդ դոլար) Է հատկացրել հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման (AWACS) վեց ինքնաթիռների և այլ սպառազինությունների գնման համար: Դեկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պաշտպանական գնումների խորհուրդը (DAC) հավաստել Է ռազմաօդային ուժերի կարիքների համար հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման լրացուցիչ վեց ինքնաթիռների ձեռքբերումը, որոնք կնախագծվեն Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO) կողմից»,- մեջբերում Է հրատարակությոունն աղբյուրների հայտարարությունը:
Հնդկական AWACS ինքնաթիռները պլանավորվում Է ստեղծել A330 քաղաքացիական ավիահանրանավերի հիմքի վրա, դրանց կառուցման պատվերի կատարումը կտևի վեց տարի: Ներկայումս Հնդկաստանի ռազմաօդային ուժերն օգտագործում են իսրայելական Phalcon AWACS հեռավոր օդային հայտնաբեման համակարգերը, որոնք տեղակայված են ռուսական արտադրության չորս Իլ-76 ինքնաթիռներում:
Դրանք կիրառվել են 2019 թվականի փետրվարին հնդկա-պակիստանյան զինված հակամարտության ընթացքում, այդ ժամանակ Էլ ռազմաօդային ուժերը հայտարարել են այդ տիպի լրացուցիչ ինքնաթիռների գնման անհրաժեշտության մասին: DAC-ի որոշմամբ մնացած հատկացումները կօգտագործվեն նոր սերնդի պարեկանավերի, կապի և զորքերի կառավարման միջոցների, ինչպես նաև ինժեներական տեխնիկայի գնման համար:










