Բայդենն ԱՄՆ ներքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է բնիկ ազգության ներկայացուցչի թեկնածությունը

06:51 • 18.12.20

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը հաստատել է իր ապագա կաբինետի տարբեր պաշտոններում առաջադրված մի քանի թեկնածություններ, որոնց մասին ավելի վաղ հաղորդել էին տեղի ԶԼՄ-ները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Այսպիսով, Բայդենը երկրի էներգետիկայի նախարարի պաշտոնում առաջադրել է Միչիգանի նախկին նահանգապետ Ջենիֆեր Գրենհոլմին, երկրի ներքին գործերի նախարար, որը ԱՄՆ-ում զվաղվում է հողօգտագործման հարցերով, առաջին անգամ կդառնա բնիկ ազգերի ներկայացուցիչ, կոնգրեսվումեն Դեբրա Հոլանդը: 

Նշվում է, որ այս պաշտոններում նշված թեկնածուների նշանակումը դեռ պետք է հաստատի սենատը, որն այդ թեկնածությունները կսկսի ուսումնասիրել արդեն հունվարի վերջին:

Բացի դա, Մայքլ Ռիգանը պետք է դառնա Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարը, Բրենդա Մելլորին՝ շրջակա միջավայրի բնագավառում տարվող քաղաքականության որակի հարցով խորհրդի ղեկավար: Կլիմայի հարցով ազգային խորհրդական կդառնա Ջինա Մաքքարթին, իսկ Ալի Զայիդին կլինի վերջինիս տեղակալը: