«2020 թվականը ոչ թե տարի է, այլ դժոխքի շրջան». Միլանում գրանցվել է վերջին 500 տարվա ամենաուժգին երկրաշարժը

09:34 • 18.12.20

Դեկտեմբերի 17-ի երեկոյան Միլանում գրանցվել է վերջին 500 տարվա ամենաուժգին երկրաշարժը։ Այս մասին տեղեկացնում է thelocal.it-ը՝ Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին հղումով:

3․9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 16:59-ին: Էպիկենտրոնը գտնվել է Միլանից 6 կմ արևմուտք՝ 56 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են քաղաքի տարբեր շրջաններում և արվարձաններում։

Տուժածներ և ավերածություններ չկան։

Հավելվում է, որ դրանից ուժգին երկրաշարժ՝ 5 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել է Միլանում 1396 թվականին։

Քաղաքի բնակիչներից մեկի խոսքով՝ «Միլանում տեղի ունեցած երկրաշարժից հետո իրենց պարզապես պակասում է Նոր տարվան Վեզուվի (գործող հրաբուխ Իտալիայի հարավում, Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք,- Tert.am) ժայթքումը:

«2020 թվականը ոչ թե տարի է, այլ դժոխքի շրջան»,-նկատել է բնակիչը: