Վրաստանն Ադրբեջանի հետ սահմանին նոր սահմանային հատված է ստեղծում
Մոտ ապագայում Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանին գտնվող
«Դավիթ Գարեջի» վանական համալիրի տարածքում կավարտվի ժամանակակից չափանիշներին համապատասխանող սահմանային հատվածի շինարարությունը»: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Վախթանգ Գոմելաուրին, գրում է Грузия Онлайн պորտալը:
Գոմելաուրիի խոսքերով` սահմանային ոստիկանության բաժանմունքը կառուցվում է ԱՄՆ-ի՝ Պաշտպանության ոլորտում սպառնալիքների նվազեցման գործակալության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող
«Դավիթ Գարեջի» վրացական վանական համալիրը պարբերաբար սահմանային վեճերի առիթ է դառնում Վրաստանի և Ադրբեջանի միջև: Վանական համալիրի մի մասը գտնվում է Վրաստանի, մյուս մասը` Ադրբեջանի հսկողության տակ:










