Թալանչիներից կվերցնենք փողերը, կզինվենք ու հետ կբերենք մեր հողերը. սգո երթի մասնակից (տեսանյութ)

14:26 • 19.12.20

Թալանչիներից կվերցնենք փողերը, կզինվենք ու հետ կբերենք մեր հողերը: Այս մասին այսօր դեպի Եռաբլուր սգո երթի  ժամանակ ասաց մասնակիցներից մեկը: Նրա խոսքով՝ ինքը կամավոր է եղել կռվի ընթացքում՝ հարավային և հյուսիսային ուղղություններով:

«Եկել եմ հարգանքի տուրքս մատուցելու մեր ընկած հերոսներին և սատարելու վարչապետին: Ես սատարում եմ վարչապետին, քանի որ նա ուրիշ ելք չուներ: Ռուս-թուրքական, Պուտին-Էրդողան պարտադրանքով  վարչապետն ուրիշ տարբերակ չուներ, վարչապետին մնար, ուրիշ լավ տարբերակով կգնար»,-ասաց նա:

Երթի մասնակիցը նշեց, որ  այսօր երթին մասնակցողների դեմ ոչինչ չունի, սակայն, ըստ նրա, այն մարդիկ, որոնք քաղաքական շահարկումներ են անում, պետք է հիշեն՝ ժողովրդի հիշողությունը կարճ չէ:

«Պատմության անիվը հետ չի շրջվում, և հետո նախկիններն ապացուցել են, որ կաշառակեր, թալանչի են: Ես տեսել եմ մեր զինվորների մասնատված մարմինները, և դրանց դղյակները ես եմ անձամբ վառելու: Մեր զինվորները, որ ոչինչ չունեին, այդ սարքած դղյակների պատճառով է»:

Ըստ նրա՝ այս պարտությունը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մեղքով է եղել, քանի որ խուճապ են տարածել:

Մանրամասները՝ տեսանյութում։