Նիկոլի պես ղեկավար ամբողջ աշխարհը չի ծնել. Փաշինյանի աջակից (տեսանյութ)
Երթին մասնակցում եմ այն հույսով, որ մեր երկիրը պետք է ծաղկի, բարգավաճի ու լավանա: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց դեպի Եռաբլուր գնացող երթի մասնակիցներից մեկը:
«Էդ սրիկաները, որոնք գոռում են՝ «Նիկոլ, դավաճան», իրանք առաջին դավաճաններն են: Նիկոլի պես ղեկավար ամբողջ աշխարհում չի ծնվել՝ Դեմիրճյանից հետո: Ստորագրվածը փաստաթուղթ չի, թղթի կտոր ա, կռիվը դադարեցված չի, թող գնան, կռվեն, ով ուզում է կռվել, թող գնա կռվի»,-ասաց նա:
Ըստ նրա՝ հանձնված հողերը պետք է այսպես, թե այնպես հանձնվեին, որովհետև նրա գնահատմամբ՝ 30 տարվա թալանված երկրում ենք ապրում: «Էդի գնացեք Քոչարյանին ու Սերժին հարցրեք, էդ փողերն ո՞ւր են: Էս կյանքը պիտի զրոյից սկսենք, պետք ա արդեն զինվելու մասին, զենքեր արտադրելու մասին մտածենք, խելոք մարդկանց չվերցնեն բերդերը մտցնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում։










