Մեքսիկայում կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նպատակով անցում է կատարվում սահմանափակումների ամենաբարձր՝ «կարմիր մակարդակին»

15:44 • 19.12.20

Մեքսիկայի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես-Գաթելն ասել է, որ Մեխիկոն «արտակարգ միջոցներ» կսահմանի բնակիչների համար, որպեսզի հնարավոր լինի զսպել կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահացության թվի աճը, հայտնում է CNN լրատվալան գործակալությունը:

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն վարակի տարածման կանխարգելման նպատակով «արտակարգ միջոցներ» կսահմանի, իսկ հարակից Մեքսիկա նահանգում դեկտեմբերի 19-ից հունվարի 10 -ը ընկած ժամանակահատվածում կդադարեցվի բոլոր ժամանցի վայրերի գործունեությունը:

Տարածաշրջանի հիվանդանոցները 75 տոկոսով պատրաստված են և աշխատակիցները փորձում են հնարավորինս կանխել վարակի տարածումը:

Մեքսիկայի նահանգապետ Ալֆրեդո Դել Մազոն ասել է, որ այս պահին համաճարակի հիվանդացության շեմը ամենաբարձրն է՝ ինչպես հունիս ամսին: Իսկ Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շայնբաումը կոչ է արել քաղաքացիներին ենթարկվել սահմանափակումներին՝ հիվանդների համար ազատ մահճակալներ ապահովելու նպատակով:

Մեխիկոն ունի 9 միլիոն բնակչություն, իսկ նահանգն ընդհանուր առմամբ 21,7 միլիոն:

Նախորդ հինգաշթի օրվա դրությամբ Մեքսիկայում վարակի դեպքերը հասել են 1,2 միլիոնի, որոնցից 116 487 -ը՝ մահվան ելքով:

Նահանգում հայտարարվել է սահմանափակումների ամենաբարձր՝ «կարմիր մակարդակ», որի ընթացքում կաշխատեն միայն տրանսպորտը, շինարարական, առողջապահական և էներգետիկ ոլորտները: