Ով մեղավոր է այս ամեն ինչի համար, այստեղ չպետք է մուտք գործի և չպետք է մտածված սադրի. Տարոն Տոնոյան (տեսանյութ)

14:36 • 19.12.20

Հավաքը ինքնաբուխ է կազմակերպված, ակցիա չէ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: «Մարդիկ ինքնաբուխ եկել են և իրենց բողոքն են արտահայտում: Ես անձամբ գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է մտնի, և այն մարդկանց զանգվածը, որ իրեն հետևում է և հարկադրաբար եկել են, խորապես սխալվում են, որ սատարում են»,-ասաց նա և նշեց, որ մարդիկ աշխատանք կորցնելու վախ ունեն:

«Ով մեղավոր է այս ամեն ինչի համար, այստեղ չպետք է մուտք գործի և մտածված պետք է չսադրի: Նոր Հայաստանը, նոր Արցախը առանց իրեն պետք է լինի»,-ասաց նա: