Լոռու մարզում տղան տանը լսել է կրակոցի ձայն, հայտնաբերել մահացած հորը, երկտող և ինքնաշեն ատրճանակ. Shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Լոռու մարզի գյուղերից մեկի բնակչի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:30-ի սահմաններում նշված գյուղի բնակիչ Ա. Շ.-ն տանը կրակոցի ձայն է լսել և մոտենալով կրակոցի ձայնի ուղղությամբ, այնտեղ հայտնաբերել է հոր՝ Մ. Շ.-ի դին: Ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու քննչական բաժնի քննիչը:
Ժամանել է նաև դատաբժիշկը, ով հայտնել է որ Մ. Շ.-ն մահացել է աջ ականջի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ նախասրահում գտնվող վառարանի վրա հայտնաբերվել է երկտող, որում եղել է՝ «Ինձ կներեք» գրառումը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










