Աֆղանստանում հրթիռակոծվել է երկրում ԱՄՆ-ի խոշորագույն ավիաբազան

14:05 • 19.12.20

Շաբաթ առավոտյան հրթիռակոծության է ենթարկվել Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի ուժերի ամենամեծ ավիաբազան՝ Բագրամը: Այս մասին հայտնում է աֆղանական Pajwok գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությանը:

«Ըստ նախնական տվյալների, հրետակոծության արդյունքում զոհեր կամ վիրավորներ չկան, օդանավակայանը չի վնասվել», - գործակալությունը մեջբերում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրահանգիչների և խորհրդականների առաքելության «Վճռական աջակցություն» հայտարարությունը:

Ըստ Pajwok-ի՝  Պարվանի կենտրոնական նահանգում գտնվող Բագրամ շրջանի վարչակազմի մամուլի խոսնակի հաղարդմամբ՝ չորս հրթիռ է արձակվել Քալանդարքելի տարածաշրջանից ԱՄՆ ավիաբազայի ուղղությամբ:

Աֆղանստանի ոստիկանությունը կարողացել է կանխել արձակված առնվազն ևս վեց արկ և տեղում վնասազերծել դրանք: