Եռաբլուրում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)
Եռաբլուրում սգո երթի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցում էին ինչպես քաղաքացիական հագուստով, այնպես էլ զինվորական հագուստով քաղաքացիական անձինք։ Ոստիկաններն ու քաղաքացիները բաժանել են ծեծկռտուքի մասնակիցներին։
Մի քանի լրատվամիջոցներ գրել են, որ ծեծկռտուքին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, ով սակայն Armlur.am–ի հետ զրույցում հերքել է՝ նշելով, որ ինքն առհասարակ այսօր Եռաբլուրում չի եղել։
Մանրամասներ՝ Hraparak.am–ի տեսանյութում։










