Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 7.1 միլիոնը. մահացել է ավելի քան 185 հազարը. RT
Անցած 1 օրում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվն ավելացել է 52 544-ով՝ կազմելով 7 162 978: Այս մասին հայտնում է RT-ն:
Նոր տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը կազմում է 185 650: Համավարակի սկզբից ի վեր երկրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 6.1 միլիոն պացիենտ:
Դեկտեմբերի 8-ին Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտնել էր, որ Anvisa-ի իրավական պահանջների և գիտական առաջարկների սերտիֆիկացումից հետո կառավարությունը երկրի բնակչությանը կառաջարկի կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել անվճար:










