Արգենտինայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը. RT
Վերջին 1 օրում Արգենտինայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 7002-ով: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից՝ Արգենտինայում այսպիսով կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը կազմում է 1 531 374:
Երկրում համավարակի հետևանքով մահացել է 41 672 մարդ: Կորոնավիրուսի բռնկումից ի վեր ապաքինվել է 1 356 755 պացիենտ:
Նշվում է, որ Արգենտինայում դեկտեմբերի 18-ին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7326 դեպք:










