Փաշինյանն ու երթի մասնակիցները մեծաթիվ ոստիկանների օգնությամբ կարողացան ճեղքել ազատամարտիկների ու զոհերի հարազատների պատնեշն ու մտնել Եռաբլուր (տեսանյութ)
15։14
Նիկոլ Փաշինյանին և սգո երթի մասնակիցներին հաջողվեց մուտք գործել Եռաբլուր՝ ոստիկանական մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ, չնայած ազատամարտիկները փորձում էին թույլ չտալ։ Նշենք, որ բախում եղավ քաղաքացիների միջև: Եռաբլուրում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
12։17
Զոհվածների հարազատներն ու ազատամարտիկները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։ Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկում է երթ դեպի Եռաբլուր։










