Մոսկվայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6459 դեպք

14:53 • 19.12.20

Ռուսաստանում վերջին մեկ օրում COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում ՝ 6459: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սանկտ Պետերբուրգում  գրանցվել է 3754, Մոսկվայի մարզում ՝ 1514 դեպք:

Կորոնավիրուսի նոր դեպքերի ամենափոքր թիվը Ռուսաստանում գրանցվել է Հրեական ինքնավար շրջանում՝ 28 դեպք, Չուկոտկա ինքնավար շրջանում` 10 և Նենեցի ինքնավար շրջանում`2:

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 28 հազար 209 դեպք: