Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը գերազանցել է 10 300-ը, 1 օրում հաստատվել է վարակման ավելի քան 6 900 դեպք. ТАСС

02:36 • 19.12.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով վերջին  օրում մահացել է 74 մարդ: Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում համավարակի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10 300-ը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հսկողության և մոնիտորինգի հարցով օպերատիվ շտաբի հաղորդած տվյալներին:

«Մոսկվայում մահացել է 74 պացիենտ, որոնց մոտ հաստատվել է «թոքաբորբ» ախտորոշումը, և ստացվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան»,- հաղորդել են շտաբից: 

Այսպիսով, Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը կազմում է 10 317:

Մոսկվան կորոնավիրուսով վարակումների թվով Ռուսաստանում առաջին տեղում է: Քաղաքում հաստատվել է վարակման 722 178 դեպք, որոնցից 6 937-ը՝ միայն վերջին 1 օրում: Ապաքինվել է 557 028 մարդ: