Ինչպե՞ս է ԱՄՆ-ն ցանկանում հաղթել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմում. The National Interest-ի անդրադարձը
Ամերիկյան The National Interest պարբերականը հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է ԱՄՆ-ն ցանկանում հաղթել Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ պատերազմում:
Ըստ այդմ՝ օդում գերակայությունը վճռորոշ գործոն կլինի մասշտաբային պատերազմում այնպիսի գերտերությունների դեմ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է՝ օդային մարտեր վարելու և ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման անհրաժեշտությունը վճռորոշ դեր կխաղա երկրների դեմ հակամարտության հարցում, որոնք ունակ են հզորություն ցուցաբերել երկնքից:
Բացի այդ նշվում է նաև, որ օդում ժամանակակից պատերազմը բացարձակ այլ բնույթ կկրի, որը կտարբերվի Իրաքում կամ Աֆղանստանում հակամարտություններից: Նման պատերազմում ԱՄՆ-ն կբախվի արդեն բարձր տեխնոլոգիական հակառակորդի հետ:
Այս առնչությամբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոզեֆ Գաստելան նշել է. «Մեր հիշողությունը կենտրոնացել է տեխնոլոգիապես հետամնաց միջավայրի պայմաններում փորձի վրա: Միայն վերջերս մենք սկսել ենք ուշադրություն դարձնել, թե ինչպես զսպել բարձր տեխնոլոգիական հակառակորդին և ինչպես փոխել օդուժի օգտագործման սկզբունքները»:
Զինվորականը նկատել է, որ չնայած գործողության հեռահար շառավղի համակարգի կարևորությանը՝ օդից թռիչքները չափազանց մեծ կարևորություն ունեն ցանկացած հաջողության հասնելու համար:
«Չի կարելի տարածաշրջանային օպերացիա անցկացնել միայն հրթիռների կիրառմամբ: «Desert Storm» (««Փոթորիկ անապատում»,- Tert.am) օպերացիայի ընթացքում սահմանվել է 60 թիրախ, բայց մենք առանց դժվարությամբ կարող ենք սահմանել 100 թիրախ Եվրոպայում կամ Հարավչինական ծովում օպերացիա անցկացնելու պարագայում»,- պարզաբանել է նա ու շեշտել հակառակորդի հարվածներից օդանավակայանների պաշտպանության անհրաժեշտությունը:
Բացի այդ՝ պարբերականը մանրամասնում է՝ յուրաքանչյուր հակամարտությունում լիարժեք հաղթանակը կախված կլինի գերիշխելու և հաղթանակելու ունակությունից ինչպես երկրի վրա, այնպես էլ օդում՝ շնորհիվ բոլոր տեսակի զորքերի համատեղ գործողությունների:










