Թրամփի աշխատակազմը մտադիր է փակել Ռուսաստանում ամերիկյան 2 գլխավոր հյուպատոսություն

06:31 • 19.12.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը մտադիր է փակել Ռուսաստանում ամերիկյան 2 գլխավոր հյուպատոսություն: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Associated Press-ին:

Գործակալությունն իր հերթին, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ ԱՄՆ Պետդեպը դեկտեմբերի 10-ին ամերիկացի օրենսդիրներին տեղեկացրել է Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ամբողջական փակման, իսկ Եկատերինբուրգում ժամանակավոր դադարեցման մասին:

Հստակեցվում է, որ այդ որոշումն իբրև կապված է Ռուսաստանի տարածքում 2017-ին ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թվաքանակի կրճատման հետ:

Բացի դա, հաղորդվում է, որ գլխավոր հյուպատոսությունների փակման հստակ ժամկետներ ներկա պահին հայտնի չեն: