Առաջին բեռնատար գնացքը. Չինաստանն ու Թուրքիան «պատմական երկաթուղային ճանապարհորդությամբ» են կապվել

22:18 • 20.12.20

Թուրքիա - Չինաստան առաջին բեռնատար գնացքը ժամանել է նպատակակետ՝ իր «պատմական ճանապարհորդության» շրջանակներում: Այս մասին գրում է EAdaily լրատվականը` հղում տալով թուրքական TRT հեռուստաընկերությանը:

Գնացքը մեկնել է դեկտեմբերի 4-ին Ստամբուլից, և իր ճանապարհորդության երկու շաբաթվա ընթացքում անցել է երկու աշխարհամասերով, երկու ծովերով և հինգ երկրներով, նախքան Չինաստանի Սիան քաղաք հասնելը:

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի, սա Եվրասիայի համար կարևոր նշանակություն ունի. Թուրքիայից Չինաստան բեռներ տեղափոխող առաջին գնացքը հասել է նպատակակետին:

Գնացքն անցել է 8 693 կմ տարածություն Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Կասպից ծովի և Ղազախստանի միջով ՝ հասնելու համար Չինաստանի մեգապոլիս:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն, գնացքն անցել է Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքով և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով: