Արայիկ Հարությունյանն Ամարասի վանական համալիրում մասնակցել է պատերազմում նահատակվածների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին

17:28 • 20.12.20

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ամարասի վանական համալիրում մասնակցել է պատերազմում նահատակվածների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Ամարասի վանական համալիր և վանքի պաշտպանների հետ միասին մասնակցել մեր Սուրբ Նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին: 

Հավատում եմ, որ Արարչին կհասնեն մեր աղոթքները՝ հատկապես պատերազմի ընթացքում անհայտ կորած մեր քաջորդիների փրկության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը: