Բայդենը և Մեքսիկայի նախագահը քննարկել են միգրացիոն խնդրի նկատմամբ «նոր մոտեցման» անհրաժեշտությունը
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը և ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային միգրացիայի խնդրի նկատմամբ մոտեցումը փոխելու անհրաժեշտությունը, հաղորդվում է Բայդենի շտաբի տարածած մամուլի տեղեկագրում, փոխանցում է Axios -ը։
Երկու առաջնորդներն էլ նշել են Սալվադորում, Գվատեմալայում, Հոնդուրասում և Հարավային Մեքսիկայում միգրացիայի արմատական պատճառները վերացնելու և տարածաշրջանի համար մեծ հնարավորություններով և անվտանգությամբ ապագա կառուցելու ընդհանուր ձգտումը: Նրանք քննարկել են տարածաշրջանային միգրացիայի նկատմամբ նոր մոտեցման մշակման համատեղ աշխատանքը»,-ասված է մամուլի տեղեկագրում:
Բայդենը ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանային ենթակառուցվածքների ստեղծման հարցում սերտորեն կհամագործակցի Մեքսիկայի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ, քանի որ «անհրաժեշտ է միգրացիայի նկատմամբ նոր և մարդասիրական մոտեցում առաջ մղել»։
Գվատեմալան, Հոնդուրասը և Սալվադորը անօրինական միգրանտների և ԱՄՆ-ում ապաստան հայցողների թվով առաջատարներն են: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անօրինական ներգաղթի դեմ պայքարը համարում է իր քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը: Այդ նպատակով երկրում խստացվել է միգրացիոն օրենսդրությունը, իսկ Մեքսիկայի հետ սահմանի առանձին հատվածներում պատ է կառուցվում՝ անօրինական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ կանխելու համար։










