Գերմանիայում զգուշացրել են կորոնավիրուսի մուտացիայի վտանգավոր հետևանքների մասին
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փորձագետ, Բունդեսթագի պատգամավոր, համաճարակաբան Կառլ Լաուտերբախը պատմել է, թե ինչի կարող է հանգեցնել կորոնավիրուսի նոր` «բրիտանական» տեսակի առաջացումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով RND հրատարակությանը:
Նոր մուտացիան կարող է մեծացնել վարակի վտանգը, ասում է Լաուտերբախը: Կան նաև այլ հետևանքներ, մասնավորապես ՝ ավելի վտանգավոր տարատեսակների առաջացումը:
«Դա մի տեսակ շրջան է. որքան շատ վարակներ, այնքան շատ մուտացիաների հնարավորություններ, ուստի ավելի շատ մուտացիաներ: Սա, իր հերթին, բերում է ավելի շատ վարակների: Սա շարունակվում և շարունակվում է», - բացատրել է Լաուտերբախը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հաղորդվել էր երկրում նոր տիպի կորոնավիրուսի առաջացման մասին, որը կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել և բնակչությունից էլ ավելի զգուշություն է պահանջում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ ոչինչ չի վկայում դրա աճող վտանգի մասին մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից:










