ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Եռաբլուր. Sputnik Արմենիա (լուսանկարներ)
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Եռաբլուր, ծաղիկ դրել զոհվածների շիրիմներին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով իր տեղեկություններին:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն իր պաշտոնը թողել է նոյեմբերի 20-ին, ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից տասն օր անց։ Կայքի տեղեկություններով՝ դա իր սեփական որոշումը չի եղել։
Տոնոյանին պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանը:
Մանրամասները՝ այստեղ: 











