Որոշ աղանդավորներ փորձում են գալ և հարձակում գործել Սյունիքի եկեղեցու վրա, որի քահանան հրաժարվել էր Փաշինյանի ձեռքը սեղմել և նրան դուրս էր հրավիրել եկեղեցուց. «Ադեկվադ միաբանություն»

15:25 • 21.12.20

«Ադեվադ միաբանության» անդամները գնացել են Սյունիքի Սբ Գրիգոր եկեղեցի: Միաբանության անդամ Հայկ Եսայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ իրենց տեղեկություններով՝ որոշ աղանդավորներ հիմա փորձում են գալ և հարձակում կազմակերպել եկեղեցու վրա:

«Մենք եկել ենք պաշտպանենք մեր եկեղեցին, սպասում ենք ձեզ, աղանդավորներ, եկեք, պաշտպանեք ձեր դավաճանին»,- ասաց Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ այսօր Սիսիանի Սբ Գրիգոր եկեղեցու քահանա Տեր Պարգևը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել և ձեռքով դուրս է հրավիրել նրան:

Տեր Պարգևը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ իր արարքն անձնական վերաբերմունք է եղել և հայտարարել է. «Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է»:

Մանրամասները՝ տեսանյութում։