Այսօր Արցախի Գիշի, Խնածախ, Այգեստան համայնքներում և Մարտակերտի հարակից տարածքում տեղի կունենան հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ․ ԱԻՊԾ

12:06 • 21.12.20

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր և վաղը ցերեկային ժամերին Մարտունու շրջանի Գիշի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում տեղի կունենան սակրավորական ջոկատների կողմից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել»,– ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։