«Իրանի ԱԳ նախարարը կայցելի Բաքու»․ Ղաթիբզադե

13:28 • 21.12.20

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ նոյեմբերի 24-ին Բաքու նախատեսված այցին և դրա չեղարկմանը, փոխանցում է IRNA-ն։

«ԱԳ նախարարի այցը տարածաշրջանային է լինելու, այն անպայման տեղի կունենա: Ես վստահ եմ, որ այդ այցը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «դրան պետք է պատրաստվել, և այցի չեղարկումը չի հանգեցրել շփումների խզմանը»։