«Սգի օրով ուժային գործողությունների չենք գնա, վերադառնում ենք Երևան». Նիկոլ Փաշինյանն ընդհատել է այցը Սյունիքի մարզ

14:01 • 21.12.20

Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Առավելեւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան։

Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»,- գրել է Փաշինյանը: