Ճանապարհներ փակելով իշխանության եկած մարդը փորձում է իշխանությունը պահել՝ էլի ճանապարհներ փակելով՝ այս անգամ օգտագործելով ուժայիններին՝ ոստիկաններին. Սյունիքի ակցիայի մասնակից (տեսանյութ)
Երբ լսեցինք դավաճանի պլանները՝ Սյունիք գալու, «Ադեկվատ» միաբանության արագ արձագանքման խումբը որոշեց միանալ սյունեցիներին և խոչընդոտել նրա մուտքը: Գաղափարն այն է, որ Նիկոլը երբեք չի կարողանալու ազատ քայլել մեր երկրում, դավաճանները տեղ չունեն մեր երկրում. այսօր Սյունիք Փաշինյանի մուտքն արգելող ակցիայի ժամանակ նշեց «Ադեկվատ» միաբանության անդամներից մեկը:
«Տեսնում ենք այսպիսի իրավիճակ, որ իշխանության է եկել մի մարդ՝ ճանապարհներ փակելով և փորձում է իշխանություն պահել՝ էլի ճանապարհներ փակելով, ուղղակի այս անգամ օգտագործում է ուժայիններին՝ ոստիկաններին: Ակնհայտ է, որ նա այլևս չունի իշխանություն, սակայն ամբողջ աշխարհին ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի, սակայն կրկին տապալվում է»:
Դիտակմանը, թե սյունեցիները նշում են, որ Երևանում կամ Սյունիքի մարզից դուրս հասարակությունը չի պատկերացնում՝ ինչ վտանգի մասին է խոսքը, ակցիայի մասնակիցը նշեց.
«Հիմա տեսնում ենք, որ ոչ միայն Արցախը հանձնեց, այլ հանձնեց նաև Սյունիքի որոշ գյուղեր, այդ թվում՝ Շուռնուխը, շատ գյուղեր այժմ սահմանամերձ են թուրքին, որը վտանգավոր է տեղի բնակչության համար: Այս ամենից հետևություն, որ չի կարելի Նիկոլի հետ համագործակցության գնալ, նույնիսկ նրա հետ ձեռք սեղմելը հավասարազոր է նույն դավաճանությանը: Մենք տեսանք, թե նա սգո երթի ժամանակ ինչպես հավաքեց աղանդավորներին, ՏԻՄ-երի ղեկավարներին, պատգամավորներին և 15-20 հազար բերեց «Եռաբլուր», պղծեցին գերեզմանները»:










